ОС Windows-ի նոր տարբերակը, որը պլանավորվում է գործարկել ընթացիկ տարվա վերջին, կմատակարարվի առանց Internet Explorer բրաուզերի։ Այս մասին հայտարարել է Microsoft-ի մարկետինգի բաժնի ղեկավար Քրիս Քափոսելան։
Նրա խոսքով՝ ընկերության ղեկավարությունը որոշել է ամբողջովին հրաժարվել Internet Explorer-ից։ Այս պահին մարկետոլոգները զբաղված են Windows 10-ի հետ տրամադրվող բրաուզերի նոր անվան մշակումով։
Internet Explorer-ի բոլոր իրավունքները շարունակելու են պատկանել Microsoft-ին, տեղեկացնում է Informing-ը։
Ինչպես արդեն հայտնի է, Project Spartan անունը կրող բրաուզերը նմանություններ ունի Mozilla Firefox եւ Google Chrome բրաուզերների հետ։
Նշենք, որ Windows 10-ի վերջին տարբերակը շուկայում կհայտնվի 2015թ. վերջին։