Գայլը հարձակվել է գյուղացիների վրա. Նրանք հիվանդանոցում են

11Վայոց Ձորի Չիվա գյուղում մարտի 24-ին, ժամը 14.15-14.20-ի սահմաններում, գայլը հարձակվել է սիբեխ հավաքող գյուղացիների վրա: Այս մասին ասաց Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը:

Նա նշեց, որ գայլը հարձակվել է 5 հոգու վրա, ովքեր գնացել էին գյուղից մոտ 500 մետր հեռավորությամբ գտնվող դաշտ՝ սիբեխ հավաքելու: Տուժածներից 4-ը կանայք են, մեկը՝ տղամարդ, կանանցից երկուսին գայլը վնասվածքներ է հասցրել դեմքի շրջանում, մյուսների դեպքում վնասել է ձեռքերը, ոտքերը, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, առողջական վիճակը նորմալ է: Տղամարդուն հաջողվել է հարվածել եւ սպանել գայլին, կենդանուն վաղը կտանեն փորձաքննության, որպեսզի պարզեն՝ գազազած էր, թե ոչ, ինչպես կազմակերպել բուժումը եւ այլն: Գյուղապետը նշեց նաեւ, որ մի քանի օր առաջ էլ նույն գայլը հարձակվել էր հովիվի վրա, վնասել էր ոչխարներին:

ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ, մարտի 24-ին, ժամը 16.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գ. Մ.-ի, 1978 թ. ծնված Ս. Հ.-ի, 1965 թ. ծնված Գ. Ս.-ի, 1984 թ. ծնված Ս. Ս.-ի եւ 1984  թ. ծնված Ա. Խ.-ի վրա` պատճառելով տարբեր աստիճանի մարմանկան վնասվածքներ, ովքեր տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Ս. Ս.-ը եւ Ա. Խ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

 
Դիտել են 525 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info