Ինչու են ԱՄԷ-ում հայ տղաները ծանոթությունների հավելված ստեղծել | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ

Ինչու են ԱՄԷ-ում հայ տղաները ծանոթությունների հավելված ստեղծել

11Արաբական միացյալ էմիրություններում ծանոթությունների նոր հավելված ստեղծած՝ հայ ուսանողներ Ռաֆայել Հարությունյանն ու Աշոտ Մնացականյանը մտադիր են 5-6 ամսից հավելվածը տարածել նաեւ Մոսկվայում եւ Նյու Յորքում:

Աբու Դաբիի Մազդար համալսարանում սովորող հայ երիտասարդները պատմեցին, թե ինչով է այս հավելվածն առանձնանում մյուսներից:

«Մի երեկո նստած էինք, մտածում էինք, թե ինչ հետաքրքիր բան կարելի է անել: Մյուս հավելվածների դեպքում եւ մենք, եւ մեր ընկերները շատ ժամանակ էինք ծախսում, իսկ մենք որոշեցինք ստեղծել այնպիսի հավելված, որով ժամանակ կշահենք: Այս հավելվածը սահմանափակում է ժամանակը, ինչն ավելի խաղային է դարձնում եւ հետաքրքրություն մտցնում խոսակցության մեջ: Իրական կյանքում ինչպե՞ս է. երբ մենք մարդկանց հետ հանդիպում ենք, ամիսներով կամ օրերով չենք խոսում անընդհատ, 2-3 ժամ խոսում ենք, հետո մեզ համար եզրակացություններ անում: Նմանատիպ գաղափար էլ ընկած է այս հավելվածի հիմքում»,- ասաց Ռաֆայել Հարությունյանը:

Բջջային նոր հավելվածը կոչվում է Jeltee, որը վերցված է jaldee բառից, ինչը հնդկերեն նշանակում է՝ շտապիր: Հավելվածին միանալուց հետո օգտատերը տեսնում է, թե իր շրջապատող մարդկանցից էլ ով է միացել ծրագրին եւ կարող է հավանել կամ չհավանել տվյալ անձի նկարը: Երկու անձի՝ միմյանց հավանելու դեպքում նրանց տրվում է 24 ժամ շփման համար: Ժամանակի լրանալուն պես՝ օգտատերերը որոշում են հանդիպել, թե ոչ: Բացասական պատասխանի դեպքում այդ անձանց կոնտակտային տվյալները կորում են միմյանց էջերից:

«Օգտատերերը հնարավորություն ունեն մեր հավելվածի շնորհիվ նաեւ ընտրել հանդիպման վայրը: Մենք այդ բազան էլ ենք տրամադրում»,- նշեց Աշոտ Մնացականյանը:

Հավելվածն անվճար է օգտատերերի համար. Ռաֆայելի եւ Աշոտի առաջնային եւ հիմնական նպատակն է այն տարածել ամբողջ աշխարհով մեկ: Ընդամենը 1,5 ամիս IOS պլատֆորմով գործող բջջային հավելվածը միայն ԱՄԷ-ում ունի 8 հազարից ավելի օգտատեր:

«Մարդկանց կարծիքները, մեկնաբանությունները դրական են: Նրանց հիմնական ցանկությունն է, որ շփման ժամանակի ժամկետը երկարացվի: Մենք դա պատրաստվում ենք անել հետեւյալ կերպ՝ հանդիպման գնալու համաձայնություն տալուց հետո զույգը կարող է շփվել եւս 7 օր»,- ասաց Ռաֆայելը:

Հայ երիտասարդները ծրագրի վրա պատրաստվում են աշխատել եւս 2 տարի: Նրանք ցանկանում են այն տարածել նաեւ ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում:

 
Դիտել են 76 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info