Բեռնար Շալանդ. Ես հրաժարական չեմ տվել

55091Ես հրաժարական չեմ տվել, ՀՖՖ-ի հետ մեր պայմանավորվածությամբ՝ նախատեսված էր, որ այն պահին, երբ Հայաստանը կկորցնի Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունը, ես կհեռանամ։ Այդ մասին ասել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը շվեյցարական Le Matin-ին։

«Հեռանալս քննարկել ենք լիարժեք հարգանքի եւ վստահության մթնոլորտում, որից հետո հրաժեշտ ենք տվել իրար։ Իհարկե, ես հիասթափված եմ։ Չեմ կարող չմտածել այն մասին, որ եթե հանդիպումը տեւեր 75 րոպե, ապա մենք 10 միավորով կլինեինք առաջին տեղում։ Չեմ կարող չմտածել նաեւ արդյունքների վրա ազդած որոշ հանգամանքների մասին՝ սերբերի հետ խաղի 84-րդ րոպեին չիրացրած 11 մետրանոցը, Ալբանիայում կարմիր քարտը, Դանիայում երկու առաջատար խաղացողների վնասվածքները։ Այո, մեր ծրագիրը խելահեղ էր, բայց ես սիրում եմ այդպիսի մարտահրավերներ։ Հատկապես, հպարտ եմ ֆուտբոլիստների հետ հաստատված փոխհարաբերություններով։ Խաղացողները ցանկանում էին, որ ես մնայի։

Հաջորդ տարի կդառնամ 65 տարեկան։ Բաց եմ առաջարկների համար, սակայն չեմ պատրաստվում նստել հեռախոսի մոտ եւ սպասել զանգի։ Սակայն գիտեմ, որ իմ ժամանակը չի սպառվել»,- ասել է Շալանդը։

Հիշեցնենք, որ Շալանդը հեռացել է Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Ալբանիայից 1։2 հաշվով պարտվելուց հետո։ Հայաստանը չորս խաղում վաստակել է 1 միավոր։

 
Դիտել են 483 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info