ՀՀ-ում աճել է միջին եւ ծանր հանցագործությունների թիվը, նվազել՝ բացահայտումը

454442014թ. ընթացքում հանցագործությունների ընդհանուր թվի նվազման պայմաններում աճել է միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

Այսպես, միջին ծանրության հանցագործություններն աճել են 330 դեպքով (2013թ.` 3,743 – 2014թ.` 4,073), ծանր հանցագործությունները՝ 231 դեպքով (2013թ.` 3,088 – 2014թ.` 3,319), իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 43 դեպքով (2013թ.` 130 – 2014թ.` 173): Միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերի աճի հետ բացահայտման վիճակը վատթարացել է եւ կազմել է` միջին ծանրության հանցագործությունների համար 74.5% (2013թ.` 80.5%), իսկ ծանր հանցագործությունների համար` 54.8% (2013թ.` 58%):

Դրական միտում է նկատվել առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում: 2014թ. բացահայտումը կազմել է 86.1% (2013թ.` 80.8%): 2014թ. ընթացքում հանցագործություն կատարած 253 (2013թ.` 327) անձ եղել է նախկինում դատապարտված, որոնցից 120-ը (2013թ.` 163)` 2 եւ ավելի անգամ:  2014թ. հետախուզվել է 13,526 (2013թ.` 13,524) հանցագործ, որոնցից 1,777-ը  հայտնաբերվել են: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ է մնացել 11,749 հանցագործ, որոնցից 10,448-ը կատարել է միջին ծանրության, 723-ը՝ ծանր, 196-ը՝ առանձնապես ծանր, իսկ 382-ը՝ ոչ մեծ ծանրության հանցագործություն:

 
Դիտել են 59 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info