«Երկիր»-ը անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը` գրելով. – «Մերօրյա դոնքիշոտներին թվում է, թե իշխանության «եզն» արդեն տապալվում է իրենց «հզորագույն ու անկասելի» ճնշման ներքո, ուստի իրենք են այն միակ ուժը, որ բարոյական իրավունք ունի քաղելու դրա բոլոր պտուղները։ Եվ դա այն դեպքում, երբ կատարվող վերադասավորումներով գործող իշխանությունը փորձում է ապացուցել իր կենսունակությունն ու հզորությունը, ինչը ոչ թե դանակները սրելու, այլ իշխանական այս անհագուրդ ամբիցիաների դեմն առնելու քաղաքական օրակարգ է առաջադրում»։