Երեւանն աշխարհի հնագույն քաղաքների ցանկում է

45454Երեւանն ընդգրկվել է Բրիտանական «Թելեգրաֆ» պարբերականի կայքի «Ճամորդություն» հավելվածում կազմված Եվրոպայի 16 հնագույն քաղաքների ցուցակում:

Հոդվածում ասվում է, որ քաղաքի առաջին բնակիչները քաղաքում ապրել են մ.թ.ա. 782թ.: «Հին դարերում այդ քաղաքը, որն այժմ Հայաստանի մայրաքաղաքն է, Ասիան Եվրոպայի հետ կապող ուղի էր հանդիսանում առևտրականների համար: Տարբեր դարաշրջաններում քաղաքի վրա հարձակվել են ասորիները, հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները եւ այլ ժողովուրդներ՝ ընդհուպ մինչեւ 1920-ին սովետական Կարմիր բանակի ներխուժումը Երևան», – ասվում է հոդվածում:

Հեղինակները նշում են, որ այստեղ աննախադեպ քանակով աճել են մշակության կենտրոնները: Այժմ քաղաքում բազմաթիվ թանգարաններ են գործում: Քաղաքի բարգավաճմանը զուգընթաց՝ զարգանում է նաև զբոսաշրջությունը, թեեւ դրա տեմպերն առայժմ այնքան էլ բարձր չեն:

Աշխարհի 16 հնագույն քաղաքների ցուցակում են հայտնվել նաեւ հարեւան Վրաստանի Մցխեթի եւ Քութայիսի քաղաքները: Ց ուցակում ընդգրկվել են նաեւ Հունաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Խորվաթիայի քաղաքկները: Ըստ ցուցակի` ամենահին քաղաք է համարվում հունական Արգոս քաղաքը:

 
Դիտել են 1748 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info