Սպառողները կարծում են, որ BMW-ն աշխարհում լավագույն վարկանիշն ունի

441242BMW-ն գլխավորել է աշխարհի ամենից հարգված կորպորացիաների վարկանիշը, որը կազմել է Reputation Institute խորհրդատվական գործակալությունը: 100 ընկերությունների վարկանիշային ցանկի երկրորդ տեղում ինտերնետ-հսկա Google-ն է, երրորդ տեղում՝ Daimler ավտոկոնցեռնը:

Ցանկի առաջին հնգյակում են նաեւ Rolex-ն ու LEGO Group-ը, իսկ լավագույն տասնյակում հայտնվել են Walt Disney Company, Canon, Apple, Sony եւ Intel ընկերությունները: Ավանդաբար, հետազոտությունն անցկացվում է աշխարհի խոշորագույն 15 երկրներում՝ Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, սպառողներին խնդրել են ընկերություններին գնահատել մի քանի չափանիշներով, որոնց թվում են նորարարությունները, ապրանքների եւ ծառայությունների որակը եւ այլն:

news.am

 
Դիտել են 29 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info