«Ժամանակ»-ը գրում է. – «Եվրոպացիներին արժե մի փոքր հետ գնալ եւ հետահայաց կարգով դիտորդություն անել 1991-ի ընտրություններում, որ 2012-ին համեմատության եզր ունենան, թե ինչ է նշանակում ամենաթափանցիկ եւ արդար ընտրություն անկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում։ Այլապես ամենաթափանցիկն ու արդարը խիստ հարաբերական հասկացություն է, եւ ասենք` եթե մինչեւ հիմա տեղի ունեցած ընտրություններում կեղծել էին առավելագույնը 500 հազար ձայն, ապա երբ 2012-ին կեղծեն, ասենք, 499 հազար, կստացվի ամենաթափանցիկ ու արդար ընտրությունը Հայաստանի պատմության ընթացքում»։