Չեչնիայում կառուցվում է աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը՝ ավելի քան 20 հազար մարդու տեղով

41447Չեչնիայում ընթանում է ավելի քան 20 հազար մարդու տեղավորող մզկիթի շինարարությունը, որը բացումից հետո կարող է դառնալ խոշորագույններից մեկն աշխարհում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Ռամզան Քադիրովին:

«Շալի քաղաքում կառուցվում է աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը: Այսօր ես եղա շինարարական հրապարակում: Ավարտվում է գմբեթի ծածկումը: Մզկիթը կտեղավորի ավելի քան 20 հազար մարդ է»,- ասել է Քադիրովը:

Նա նաև հայտնել է, որ մզկիթի առաստաղի բարձրությունը հասնում է 36 մետրի, մինարեթներն ունեն 64 մետր բարձրություն:

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Շալի քաղաքում մզկիթի նախագիծը մշակել են ուզբեկ ճարտարապետները: Մզկիթի կառուցման որոշումը կայացվել է տարածաշրջանի բնակիչների բազմաթիվ խնդրանքներով:

2008 թվականի հոկտեմբերին Գրոզնիում կայացել է հանրապետության գլխավոր՝ «Չեչնիայի սիրտը» մզկիթի բացումը: Այն կրում է Չեչնիայի նախկին նախագահ Ահմատ Հաջի Քադիրովի անունը: Մզկիթը նախատեսված է 10 հազար տեղի համար և համարվում է խոշորագույններից մեկը Եվրոպայում:

 
Դիտել են 734 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info