Իռլանդիայում հային տուգանել են կեղծ լիցքավորող սարք վաճառելու համար

457741Իռլանդիայի Քորք քաղաքում հային 1000 եվրոյի չափով տուգանել են՝ իր փոքրիկ խանութում Apple-ի «iPhone» սմարթֆոնի կեղծ լիցքավորող սարք վաճառելու համար: Այն միացնելուց անմիջապես հետո պայթել է:

Ըստ «Irish Examiner»-ի, քաղաքի առեւտրի կենտրոնում գործող «The Phone» խանութի սեփականատեր 48-ամյա Անդրանիկ Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատաքննության արդյունքում դատապարտվել է: «Apple» ընկերությունից ավագ հետազոտողը, որը Մեծ Բրիտանիայում աշխատում է մտավոր սեփականության իրավունքի ոլորտում, հաստատել է, որ լիցքավորող սարքն ու հեռախոսային այլ պարագաները կեղծ են:

Դատավորն ասել է, որ Ղազարյանը չի կարող այդ ամենում մեղադրել մատակարարներին, եւ հավելել. «Նա հստակ գիտեր, թե ինչ ապրանք ունի, եւ որ դրանք վաճառվում են Apple ընկերության անվան ներքո: Դա լուրջ հարց է, եւ դատարանները չեն կարող դրան թեթեւ նայել: Բարեբախտաբար, լիցքավորող սարքից վնասը մեծ չի եղել»:

Անդրանիկ Ղազարյանը, ով նշում է, որ Հայաստանում ռադիոտեխնիկայի ոլորտի համալսարանական դիպլոմ է ստացել, հայտարարել է. «Ես դրանք որպես Apple ընկերության արտադրանք չեմ վաճառում: Ես դրանք վաճառում եմ որպես Apple-ի սարքերը լիցքավորող ապրանք: Չգիտեի, որ կեղծ ապրանք եմ վաճառում»:

 
Դիտել են 100 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info