Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արեւելյան գործընկերության» բանաձեւը

479Հայաստանն ու Բելառուսը Ռիգայի գագաթնաժողովում հրաժարվել են ստորագրել ԵՄ ներկայացուցիչների պատրաստած «Արեւելյան  գործընկերության» հայտարարության տեքստը, որում խոսվում է Ռուսաստանի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու մասին, գրում է Reuters-ը։

ԵՄ դիվանագետները ստիպված են մշակել տեքստի փոխզիջումային տարբերակը, հայտնել են գործակալության աղբյուրները։

«Բանակցությունները շատ բարդ են եղել»,- գագաթնաժողովի հայտարարության նախագծի քննարկումից հետո հայտարարել է Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչը, փոխանցում է Gazeta-ն։

Նա նշել է, որ գագաթնաժողովի հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչպես այն կընդունվի Մոսկվայում։

Ռիգայի գագաթնաժողովում կհանդիպեն ԵՄ, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի արտգործնախարարները։ Գագաթնաժողովի կոմյունիկեն կհրապարակվի մայիսի 22-ին։

 
Դիտել են 73 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info