«Սկոլկովո». Հրավիրում ենք հայ ներդրողների եւ ռեզիդենտների

412444«Սկոլկովո» նախագիծը հրավիրում է ներդրողների եւ ռեզիդենտների նաեւ Հայաստանից։ Այս մասին հայտարարեց «Սկոլկովո»  ռուսական ֆոնդի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Բարշեւսկայան։

«Սկոլկովո» տեխոքաղաքի անդամ կարող է դառնալ ինչպես արդեն գործող ընկերությունը, այնպես էլ զրոյից ստեղծված սատարտապը։ Այդուհանդերձ քանի որ ընկերությունների կանոնակարգային փաստաթղթերին մի շարք ֆինանսական պահանջներ են ներկայացվում, իսկ բուն ընկերություններին՝ գործունեության տեսակների սահմանափակումներ, նախագծի մասնակիցներից շատերը նախընտրում են 2-րդ տարբերակը։ Տեխնոքաղաքում ռեզդիենտ լինելն ապահովելու համար պետք է բացել ռուսական ընկերություն, սակայն դրա սեփականատերերը կարող են լինել ցանկացած երկրի մշտաբնակներ։

Հարցին, թե ընկերությունների առաջ դրվու՞մ են արդյոք աշխատակիցների քանակի, տարեկան շրջանառության կամ աշխատանքի փորձի մինիմալ պահանջներ, «Սկոլկովոյի» ներկայացուցիչը նշեց, որ ավելի շուտ դրվում են մաքսիմալ նպատակներ՝ դուրս գալ գլոբալ շուկաներ եւ նվաճել դրանք։ «Եթե խոսենք կոնկրետ, ապա մենք պիտի հասկանանք, որ նման մասշտաբների խնդիրներ լուծելու համար ստարտապի հեղինակները ոչ միայն նպատակաուղղված գործում են, այլ նաեւ իրոք ի վիճակի են դա անել»,- նշեց Բարշեւսկայան։

Անդրադառնալով թեմատիկ դրամաշնորհների եւ թրենինգների հնարավորությանը՝ նա նշեց, որ թեպետ «Սկոլկովոյի» ենթակառուցվածքները նոր-նոր են ծնվում, սակայն մասնակից ընկերություններն արդեն հիմա էլ մեծ հնարավորություններ են ստանում։ «Մենք բազմաթիվ մրցույթներ ենք կազմակերպում, որոնց արդյունքներով դրամաշնորհներ ենք տրամադրում։ Կազմակերպում ենք տարբեր սեմինարներ, թրենինգներ, դասախոսություններ»,- ասաց նա՝ հավելելով, որ «Սկոլկովոյի» հարկային ռեժիմը էականորեն տարբերվում է համառուսականից։

«Սկոլկովոյի» ընկերությունները  ազատվում են ԱԱՀ-ով եկամտահարկից (ներկրումից բացի)։ Այդուհանդերձ ԱԱՀ-ն եւ մաքսային տուրքերը փոխհատուցվում են շինարարական եւ տեխնիկական նպատակներով ներկրվող ապրանքների համար։ Հարկային ռեժիմի մասին մանրամասն՝ այստեղ։

news.am

 
Դիտել են 50 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info