Իրաքցի վանականը ԻԼԻՊ-ից հայերենով պահպանված հնագույն ձեռագրեր է փրկել

121444Իրաքցի վանական Նաջիբ Միխայելը պատմել է, թե ինչպես է ԻԼԻՊ-ից հնագույն ձեռագրեր փրկել, այդ թվում՝ հայերենով: Լիբանանյան «The Daily Star» պարբերականի փոխանցմամբ, գնդակները սուլել են հոգեւորականի գլխավերեւում, քիչ հեռու նկատվել է ԻԼԻՊ-ի սեւ դրոշը, սակայն վանականը մտածել է միայն հարյուրավոր իրաքյան ձեռագրերը փրկելու մասին:

Առաջին անգամ՝ 2008 թվականի իսլամական հուզումների ժամանակ, Միխայելը կարողացել է թանկարժեք գրադարանը Մոսուլից փոխադրել Իրաքի խոշորագույն քրիստոնեական քաղաք Բաղդիդ: Անցյալ տարի վանականը կրկին վտանգ է զգացել, իսկ ԻԼԻՊ-ը նվաճել է քաղաքը քաղաքի հետեւից՝ Իրաքում եւ Սիրիայում ոչնչացնելով անգին հուշարձաններն ու թանգարանների եւ գրադարանների փաստաթղթերը:

Երբ հինգշաբթի ԻԼԻՊ-ը Սիրիայում գրավել է հնագույն Պալմիրա քաղաքը՝ հետագա ավերածությունների վտանգ առաջացնելով, Միխայելը Փարիզում պատմել է, թե ինչպես է տարվել Իրաքի 2000-ամյա քրիստոնեական ժառանգության մնացորդները փրկելու գաղափարով:

Նաջիբ Միխայելի փրկած հավաքածուն ներառում է պատմական եւ փիլիսոփայական աշխատություններ, քրիստոնեական եւ մահմեդական փաստաթղթեր, երաժշտության եւ գրականության մասին հայերեն, արամերեն, արաբերեն, ասորերեն գրառումներ:

 
Դիտել են 1580 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info