ԼՂ հակամարտությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Լավրով

545444Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է ռուսական «Վզգլյադ» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունն արդեն հնացել է, և այն պետք է լուծել։

«Կիսում եմ այդ հարցի շուրջ իմ գործընկերոջ լավատեսությունը։ Մենք մանրամասնությամբ քննարկեցինք այդ հակամարտության լուծման հարցում առաջ գնալու հնարավորությունները»,-ասել է Մամեդյարովը։

Լավրովի խոսքով՝ այն, որ հակամարտությունը շատ է ձգձգվել, ոչ ոք չի ժխտում։

«Մենք մանրամասն, մի քանի ժամ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ մոտեցումները»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ «Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման համար»։

Նրա հավաստմամբ՝ անցյալ տարի երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացել են, և դրական դինամիկան շարունակվել է նաև այս ամիս։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ «հաշվի առնելով աշխարհագրական մոտ դիրքը և մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը՝ հակամարտության լուծումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի և ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»։

tert.am

 
Դիտել են 176 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info