Beeline-ը երկարացնում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը

beelineBeeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարացման մասին: Մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կավելանա և կկազմի 300-ից մինչև 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:

«Աշխատելով «Պարզ, հարմար, հաճախորդի համար» կարգախոսով` Beeline-ը ոչ միայն բաժանորդներին տրամադրում է պարզ և հարմար ծառայություններ, այլ նաև հոգ է տանում դրանց հասանելիության մասին նույնիսկ նվազագույն հաշվեկշռի դեպքում: Հավատարիմ մնալով այս հաճախորդամետ մոտեցմանը` մենք երկարացնում ենք «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը, որպեսզի մեր հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ և օգտվեն Beeline-ի ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն բաժանորդին կտրամադրվի 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։
Նշենք, որ նվազագույն հաշվեկշռի դեպքում Beeline բաժանորդները կարող են օգտվել նաև «Զանգի՛ր ինձ» և «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայություններից:
Հիշեցնենք, որ «Վստահության րոպեներ» ծառայությունից կարելի է օգտվել այն դեպքում, երբ հաշվեկշիռը մոտ է զրոյի, իսկ այդ պահին հաշիվը վերալիցքավորելու հնարավորություն չկա: Բաժանորդի հարցումով Beeline-ը ժամանակավորապես կլիցքավորի հաշվեկշիռը, և բաժանորդը կարող է շարունակել հաղորդակցվել:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայք։

 
Դիտել են 183 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info