Գերմանիայի կանցլերը և նախագահը հրաժարվել են ներկա լինել Բաքվի Եվրոպական խաղերին

1112Բաքվում Եվրոպական մարզական խաղերի բացմանը ներկա չեն լինելու ո՛չ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ո՛չ նախագահ Յոախիմ Գաուկը եւ ո՛չ էլ երկրի կառավարության որեւէ անդամ։ Այս մասին գրում է գերմանական Tagesspiegelպարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ավտորիտար ռեժիմով կառավարվող Ադրբեջանում առաջին անգամ տեղի են ունենալու Եվրոպական խաղեր։ Սակայն դրանց բացման արարողությանը Գերմանիայի դաշնային կառավարությունը ոչ մի ներկայացուցիչ չի ուղարկելու։ Եկող շաբաթ Բաքվում մեկնարկող խաղերի բացմանը ներկա լինելուց  հրաժարվել է ինչպես կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ երկրի նախագահ Յոխաիմ Գաուկը։ Բաքու չի մեկնի նաեւ Գերմանիայի սպորտի նախարար Թոմաս դե Մեզիերը։ Սպորտի նախարարին Բաքվում կներկայացնի նախարարության խոսնակը, գրում է թերթը եւ հիշեցնում, որ Ադրբեջանում ավելի քան 100 ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ մարդու իրավունքների պաշտպաններ բանտարկության մեջ են գտնվում։ Նրանցից շատերը Եվրոպական խաղերի մեկնարկի շեմին փորձում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վրա։

Ադրբեջանը Եվրոպական խաղերի հյուրընկալող պետության կարգավիճակը ստացել է, քանի որ համաձայնվել էր բավական շոշափելի գումար վճարելով՝ իր վրա վերցնել  մասնակցության ծախսերի հսկայական բաժինը։ Այդ գումարը շատ ավելին է, քան սովորաբար վճարում են Օլիմպիական խաղերի համար։ Իսկ ձերբակալված իրավապաշտպանները բարձրաձայնում էին այն մասին, որ Բաքուն գնել է Եվրոպական խաղերը։ Այսպիսով՝ Բաքվի ռեժիմը ցանկանում է իր երկիրը ներկայացնել իբրեւ ժամանակակից, գրավիչ պետություն, որը ինքնըստինքյան պետք է միջազգային հանրության մաս կազմի, եզրափակում է թերթը։

 
Դիտել են 82 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info