Ջիգարխանյանը զիջել է իր թատրոնի տնօրենի պաշտոնը

3Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իսկ արտիստն ինքը կզբաղեցնի թատրոնի նախագահի պաշտոնը:

«Առաջարկում են թատրոնի տնօրեն նշանակել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով արդեն 8 տարի աշխատում է թատրոնում եւ ճանաչում է կոլեկտիվին: Հույս ունեմ, որ նա կարդարացնի մեր վստահությունը»,- Մոսկվայում թատրոնների տնօրենների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ջիգարխանյանը՝ հավելելով, որ թատրոնը ֆինանսական ծանր դրության մեջ է եւ նոր տնօրենի ու մշակույթի դեպարտամենտի օգնության կարիքն ունի:

Ըստ Gazeta.ru-ի, մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին սատարել է Ջիգարխանյանի առաջադրած թեկնածուին:

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նախկինում ղեկավարում էր Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական բաժինը:

 
Դիտել են 2229 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info