Բաքուն անհյուրընկալ գտնվեց հարեւան Հայաստանի մարզիկների նկատմամբ. RP Online

452121Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Եվրոպական խաղերի ժամանակ անհյուրընկալ գտնվեց հարեւան Հայաստանի պատվիրակության նկատմամբ։  Տեղական երկրպագուները տրիբունաներից մեծ ճնշում էին գործադրում հայ մարզիկների վրա, գրում է RP Online գերմանական պարբերականը։

Մրցումների մեկնարկին գորգ դուրս եկած հայ ըմբիշ Ռոման Ամոյանի առջեւ դրված խնդիրը բավական պարզ էր. հաղթել ադրբեջանցի մարզիկին եւ բրոնզե մեդալ նվաճել։ Իրականում Ամոյանի իսկական հակառակորդը Հեյդար Ալիեւի անվան մարզադաշտում հավաքված ադրբեջանցի հանդիսատեսն էր, որը սուլոցներով եւ աղմուկով իր դժգոհ վերաբերմունքն էր հայտնում հարեւան ազգի ըմբիշի նկատմամբ։ Նրանք չհանդարտվեցին անգամ այն ժամանակ, երբ Ամոյանը վնասվածք ստացավ, եւ մարտը ընդհատվեց։ «Հայի արյուն թափվեց ադրբեջանական հողի վրա», այսպես էր վերնագրել հաջորդ օրը տեղական թերթերից մեկն իր հոդվածը, գրում է պարբերականը։

Երբ Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսում էր «սպորտի՝ ազգերը միավորող ուժ լինելու» մասին եւ ասում, որ դրա վառ օրինակը Բաքվի խաղերն են, որտեղ, չնայած տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը, հայկական կողմը հանդես է գալիս ադրբեջանական կողմի հետ միասին, նա մոռացել էր նշել, որ ադրբեջանցի հանդիսատեսը աչքով աչք չունի տեսնելու 25 հոգուց կազմված հայկական պատվիրակությանը։

Անգամ բավական ջերմ կազմակերպած բացման արարողության ժամանակ միայն պաշտոնական անձանցից բաղկացած 7 հոգանոց պատվիրակությանը դիմավորեցին սուլոցներով, եւ այն անհարգալից վերաբերմունքը, որ նրանք ցուցաբերեցին, նկատելի էր անգամ խաղերին ներկա միջազգային հյուրերին։

Իրականում միգուցե սա ինչ-որ քայլ է, որպեսզի 2 երկրները իրար ընդառաջ քայլ կատարեն, սակայն սպորտում ազնիվ վերաբերմունքի համար պահը դեռեւս չի հասունացել, եզրափակում է թերթը։

 
Դիտել են 163 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info