ԱՄՆ հայ երիտասարդների դաշնությունը հունիսի 20-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ բողոքի ակցիա կկազմակերպի, որպեսզի Առաջին եվրոպական խաղերի ֆոնին ուշադրություն հրավիրի մարդու իրավունքների ոտնահարումների վրա։ Ինչպես գրում է Asbarez –ը, ակցիան կսկսվի տեղական ժամանակով ժամը 15։00-ին։
«Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել եւ նայել, թե ինչպես է Ադրբեջանը փորձում իրեն միջազգային ասպարեզում ժողովրդավար պետություն ներկայացնել։ Քանի որ հիմա միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա, մենք կարծում ենք, որ ժամանակն է աշխարհին ցույց տալ, թե որքան կոռումպացված է Ադրբեջանի կառավարությունը»,- ասել է Հայ երիտասարդների դաշնության Կենտոնական գործադիր խորհրդի անդամ Գեւ Իսքաջյանը։