Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-25-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Այս այցի նպատակը երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդումն է՝ հատկապես տնտեսական եւ առեւտրային ոլորտներում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Չեխիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Զաորալեկը կքննարկի Հայաստանում բարեփոխումների գործընթացը եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հնարավոր ուղիները։ Արտգործնախարարները նաեւ քննարկելու են նաեւ Կովկասի եւ Ուկրաինայի զարգացումներին վերաբերվող հարցեր։
Իր այցի ընթացքում Չեխիայի արտգործնախարարը կհանդիպի նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, կմասնակցի Էջմիածնում փողոցներից մեկի վերանվանմանը Լիդիցկա։