Le Soir. Երեւանում հարյուրավոր ցուցարարներ՝ ընդդեմ իշխանության

121111Հայաստանի հարյուրավոր բնակիչներ 6 օր շարունակ հավաքվում են Երեւանի կենտրոնում։ Այս մասին գրում է բելգիական  Le Soir թերթը՝ մեկնաբանելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան։

«Երեքշաբթի երեկոյան 6 հազար ակտիվիստ հավաքվել էին նախագահական նստավայրի մատույցներում։ Մի քանի հարյուրը մնաց այնտեղ գիշերելու՝ խախտելով քաղաքաի ամենակարեւոր մայրուղիներից մեկի երթեւեկությունը։ Ոստիկանությունը առավոտյան ժամը վեցին կոչ արեց նրանց հետ քաշվել, սակայն ակտիվիստները չենթարկվեցին»,- գրում է թերթը։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

 
Դիտել են 1009 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info