Վերին Պտղնիի անհետ կորած բնակիչը գնացել էր բանջար հավաքելու. մանրամասներ

12111Կոտայքի մարզի Վերին Պտղնիի բնակիչ 68-ամյա Ս. Ս.-ն գնացել էր բանջար հավաքվել, ինքնազգացողությունը վատացել էր, մահացել է:

Վերին Պտղնիի գյուղապետ Գեւորգ Պողոսյանը ասաց, որ տղամարդը ամուսնացած է, ունի երկու երեխա, թոռներ: «Ինսուլտ է տարել, առողջական խնդիրներ ուներ, տնեցիները անհանգստացել էին, որ չկա, դիմել էին ԱԻՆ-ին»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ 68-ամյա Ս. Ս.-ը ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տանից (Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղ, 1-ին փողոց) և չի վերադարձել: Քաղաքացու «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան վերջին անգամ նկատել են Դիլիջան քաղաքի ոլորանների մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հայտանաբերել են Ս. Ս.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

news.am

 
Դիտել են 311 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info