Վրաերթ Երևանի Սասնա Ծռերի փողոցում՝ «Դավթյանց լաբորատորիայի» մոտակայքում

IMG_6972_1Հունիսի 29-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա Ծռերի փողոցում՝ «Դավթյանց լաբորատորիայի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 10/3 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 UR 386 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Է. Ա.) վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Ա. Մ.-ին, այնուհետև բախվել վերջինիս «Մերսեդես» մակնիշի 20 ՈՈ 007 պետհամարանիշով ավտոմեքենանային:

Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ ՃԿԱԿ ՕԽ պարամեդիկը Է. Ա.-ին ցուցաբերել է բուժօգնություն:

Վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղից Է. Ա.-ը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Ա.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 
Դիտել են 173 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info