Միջադեպ Աշոցքում. Էլցանցի աշխատակիցը կրակել է աշակերտուհու վրա

121111Շիրակի մարզում էլեկտրական ցանցի օպերատորը կրակել է 12-րդ դասարանի աշակերտուհու վրա:

NEWS.am-ի տեղեկություններով՝  հուլիսի 2-ին «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի վերին 1/3-ի, ստորին 1/3-ի, սրունք թաթային հոդի ներսային մակերեսի և ձախ ազդրի 1/3-ի ներսային մակերեսի հրազենային կոտորակային վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աշոցքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի:

Պարզվել է, որ 17-ամյա աղջկան այդ վնասվածքը անզգուշությամբ պատճառել է էլեկտրական ցանցի օպերատոր Արմեն Ս.-ն: Մեզ հայտնի է դարձել, որ էլցանցի աշխատակիցը ողորկափող որսորդական հրացանից փորձել է կատվին կրակել, սակայն պատահաբար դիպել է աղջկան:

Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 
Դիտել են 383 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info