«Հայաստանի էլեկտրական ցանցերին» տուգանելու են. ՀԾԿՀ-ն նիստ կգումարի

42411Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ին նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանքներ նշանակելու նախագծերը։

ՀԾԿՀ նիստում քննարկելու են 21 հարց, որոնցից 14-ը վերաբերում է ՀԷՑ-ին տուգանքներ նշանակելուն։ 13 որոշումներով ընկերությունը տուգանվելու է 5-ական միլիոն դրամով, մի որոշմամբ՝ 10 մլն դրամով։ Ընդհանուր առմամբ, առաջարկվում է ՀԷՑ-ին տուգանել 75 մլն դրամ։

Ըստ նախագծերի, ՀԷՑ-ը խախտել է ժամկետները, թե երբ պետք է քաղաքացու սպառման համակարգը միացնի էլեկտրական ցանցին, ինչպես նաև նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելիս, պատճառաբանելով, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում, դիմողից միացման վճարից բացի պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:

 
Դիտել են 1023 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info