Beeline ֆիքսված ցանցում միջքաղաքային զանգերը դարձել են անվճար

defaultBeeline-ը տեղեկացնում է, որ 2015 թ. հուլիսի 1-ից Beeline ֆիքսված ցանցում միջքաղաքային զանգերը դարձել են անվճար: Րոպեները ներառված են անվճար խոսելաժամանակի սահմանաչափի մեջ, որը յուրաքանչյուր ամիս հասանելի է ֆիքսված կապի «Բազային 1» եւ «Բազային 2» սակագնային փաթեթի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: 360 կամ 1600 րոպե անվճար ամսական սահմանաչափն օգտագործելուց հետո միջքաղաքային զանգերը կտարիֆիկացվեն 5 դրամ/րոպե սակագնով:

«Beeline-ը ձգտում է ծառայությունները բաժանորդների համար դարձնել առավելագույնս մատչելի, պարզ եւ հարմար: Այժմ ֆիքսված կապի մեր բաժանորդներին յուրաքանչյուր ամիս հասանելի է  6 ժամ անվճար խոսելաժամանակ Beeline ցանցի ներսում ամբողջ Հայաստանի տարածքում, իսկ դեպի Հայաստանի եւ ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների հեռախոսահամարներ կատարվող զանգերի մեկ րոպեն կարժենա ընդամենը 5 դրամ: Beeline քաղաքային կապով շփվելը ձեռնտու է եւ հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ անվճար րոպեներն օգտագործելուց հետո Beeline ցանցի ներսում բոլոր տեղական ելքային եւ միջքաղաքային զանգերի արժեքը 5 դրամ/րոպե է: Դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր կատարվող զանգերը եւս արժեն 5 դրամ/րոպե:

 
Դիտել են 77 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info