Հուլիսի 31-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» հյուրանոցային համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 19 UL 731 պետհամարանիշով (վարորդ` 1961 թ. ծնված Ռ. Ա.) ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը, Ռ. Ա.-ին դուրս բերել արգելափակումից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ մահացել է: