Օգոստոսի 7-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` զորամասի մոտակայքում, օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: