«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. – «Եզակի երկիր է Հայաստանը։ Միայն մեր երկրում է հնարավոր արժեքների ու չափանիշների այսպիսի խճողում, այսքան ձեւախեղված քաղաքական դաշտ եւ այսքան հանդուրժող հասարակություն։ Միայն մեր երկրում է հնարավոր, որ երկրի տնտեսությունը տապալելն ու տնտեսական խայտառակ իրավիճակ ստեղծելը ներվեն երկրիդ վարչապետին, սակայն մի քանի բաժակ խմիչքը դառնա մատի փաթաթան։ Միայն մեզանում է հնարավոր, որ, ասենք, հանքարդյունահանման ոլորտում տիրող խայտառակ վիճակի բացահայտումը էներգետիկայի նախարարը հանգիստ մարսի, իսկ «շարիկ գլորելը» դառնա համընդհանուր քննարկման առարկա։ Միայն մեր երկրում կարող է մարզպետը մի ամբողջ մարզ դատապարտել չքավորության եւ անհուսության, սակայն նրա պաշտոնազրկման պատճառ դառնա իր կուսակից քաղաքապետի պարտությունն ընտրություններում։ Վերջապես միայն մեր երկրում կարող է պաշտոնյան մարդ ծեծել ու հանգիստ շարունակել պաշտոնավարել»։

 
Դիտել են 36 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info