«Չորրորդ ինքնիշխանություն»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. – «Այն, որ կառավարության առանցքային նախարարներից մեկը կարող է բյուջեի քննարկումների ժամանակ համակարգչային խաղ խաղալ, բացահայտում է Հայաստանի պետական կառավարման համակարգի իրական վիճակը։ Խոսքն այն մասին չէ, որ տվյալ նախարարը չի հարգում վարչապետին (եթե հարցին մոտենանք այդ տեսանկյունից, ապա նախարարների մեծ մասը պիտի թղթից «սամալյոտ» սարքի), առավել եւս` խոսքն այն մասին չէ, որ նախարարը ձանձրանում է, հետեւաբար` ճիշտ կանի, եթե հրաժարական տա եւ թողնի իր համար ձանձրալի այդ պաշտոնը։ Խոսքն այն մասին է, որ խորհրդարանում բյուջեի քննարկումն իսկապես ձեւական միջոցառում է, ծիսակարգ, որն ամեն տարի գրեթե նույնությամբ կրկնվում է եւ վաղուց բոլորին ձանձրացրել է։ Բոլորն էլ գիտեն, որ բյուջեի նախագիծը գրվում է կառավարությունում, հետո բերվում է խորհրդարան, այնտեղ էլ, ավանդույթի համաձայն, ընդդիմությունը բոցաշունչ ելույթներ է ունենում այն մասին, որ մարդկանց թոշակները պետք է բարձրացնել եւ այլն, ու վերջում, միեւնույն է, նախագիծն ընդունվում է համարյա նույնությամբ։ Մի խոսքով` «նա կարող է գոռալ, ճչալ, քացի տալ, դա հինավուրց, գեղեցիկ ավանդույթ է»։ Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ այսօրվա Հայաստանին խորհրդարան պետք չէ»։

 
Դիտել են 39 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info