Beeline-ն աջակցում է դպրոցականների համակարգչային գրագիտության բարձրացմանը

beelineBeeline-ի աջակցությամբ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնում բացվել է համակարգչային դասարան: Համագործակցության շրջանակում ընկերությունը նաև բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին խրախուսելու նպատակով կնվիրի պլանշետներ և հեռախոսներ:
«Beeline-ի սոցիալական ռազմավարության ծրագրերում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին ու երիտասարդներին ուղղված ծրագրերը, որոնք օգնում են փոխել նրանց կյանքը դեպի լավը։ Այսօր համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության զարգացման համար բազմաթիվ նոր հեռանկարներ են բացվում, և մենք ուրախ ենք, որ այս լսարանի շնորհիվ ուսումնական կենտրոնի սաներին ընձեռվում է նման հնարավորություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ուսումնական կենտրոնի սաների և աշխատակազմի կողմից շնորհակալություն ենք հայտնում Beeline-ի կողմից ցուցաբերվող բարի կամքի դրսևորման և կենտրոնի կրթական ծրագրերին նպաստելու համար: Համակարգչային դասարանը կնպաստի մեր երեխաների հետագա ուսումնառությանը և գիտելիքների զարգացմանը», – նշեց «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Եսայանը:
Նշենք, որ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոն հաճախում են սոցիալապես անապահով, հաշմանդամ, բազմազավակ ընտանիքների, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ: Կրթական ծրագրերից բացի ուսումնական կենտրոնը նաև իրականացնում է բժշկական, հոգեբանական, մշակութային և սպորտային ծրագրեր, ինչպես նաև կազմակերպում կենտրոն հաճախող երեխաների ամառային հանգիստը:

 
Դիտել են 120 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info