Ավտովթար Երևանի Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում՝ «Դավթի» պանդոկի մոտակայքում

vost (2)Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում՝ «Դավթի» պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Լexus RX 330» մակնիշի 11 MT 112 (վարորդ՝ 1991 թ. ծնված Տ. Հ.) և «Volkswagen Golf» մանիշի 34 VM 185 պետհամարանիշներով (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը և ուղևոր` 1990 թ. ծնված Լ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Երևան» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մ.-ը ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Լ. Մ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

 
Դիտել են 202 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info