Մրցույթ Beeline-ից «Eurasia Mobile Challenge»` 20 000 դոլար մրցանակ և մասնակցություն Բջջային կապի համաշխարհային կոնգրեսին Բարսելոնում

02_1Beeline-ը շարունակում է մասնակիցների գրանցումը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի կողմից «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում անցկացվող «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար։
Մրցույթի նպատակն է ողջ Եվրասիայից ներգրավել երիտասարդներ բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը ստեղծելու համար: Հայաստանից ծրագրին մասնակցողները պետք է ստեղծեն նորարարական հավելված կամ համակարգ բջջային տեխնոլոգիաների ոլորտում, որը հնարավորություն կտա հաղթահարել որևէ խնդիր, որի հետ հաճախ են բախվում օգտատերերն իրենց երկրում։
1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:
«Eurasia Mobile Challenge» մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան անձիք: Մրցույթին գրանցվել և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է eurasiamobilechallenge.com կայքում: «Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) և HIVE-ը: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:
«Մշտապես հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին` Beeline-ն աշխատում է առավելագույնս օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` ծառայությունները կատարելագործելու նպատակով: «Eurasia Mobile Challenge» մրցույթի շնորհիվ մենք այս գործընթացում կներգրավենք նաև տաղանդավոր երիտասարդների ողջ Հայաստանից, ովքեր բացառիկ հնարավորություն կունենան սեփական նորարարական գաղափարները ներկայացնելու միջազգային հարթակում և կյանքի կոչելու դրանք: Վստահ եմ, որ մրցույթի շրջանակում հայ երիտասարդները կներկայացնեն հետաքրքիր և հեռանկարային գաղափարներ, որոնք մրցունակ կլինեն գլոբալ շուկայում և կդառնան նոր խոսք բջջային տեխնոլոգիաների ոլորտում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Eurasia Mobile Challenge» մրցույթին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տեղական փուլի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող մրցակիցների հետ: Այնուհետև մշակված բջջային լուծումները կներկայացվեն հոկտեմբերի կեսին մեկնարկող Bootcamp տեղական ծրագրերին:
Մասնակիցների աշխատանքները կգնահատվեն ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:
Դասընթացներից հետո յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն Մոսկվայում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Մոսկվայում հաջորդ մրցակցային փուլից հետո տարածաշրջանային կիսաեզրափակիչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:

 
Դիտել են 257 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info