Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը բացել է իր անձնական էջը Twitter միկրոբլոգում:
Facebook-ի իր էջում Լևոն Արոնյանը գրել է, որ իր հանգստյան օրվա համար ուներ երեք տարբերակ. 1) այցելել Մոսկվայի տեսարժան վայրեր; 2) գնալ Մեծ Թատրոն; 3) էջ բացել Twitter-ում, եւ նախապատվությունը տվեց վերջին տարբերակին:
Twitter-ի իր էջի` http://twitter.com/#!/LevAronian առաջին գրառման մեջ Լևոն Արոնյանն ասել է, որ մտադիր է «պայքարել» http://twitter.com/#!/GMLevonAronian օգտատիրոջ դեմ, ով հանդես է գալիս իր անունից:
Լևոն Արոնյանը մասնակցում է Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարին: 5-րդ տուրում նա կիսել է միավորները Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Լեւոն Արոնյանը 3 միավոր է վաստակել և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Նոյեմբերի 22-ին Արոնյանը կխաղա Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: