«ԱրմենՏել»-ն երկարացնում է «Մեգա աշուն» ակցիան մինչև նոյեմբերի 30-ը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Մեգա աշուն» ակցիայի երկարացման մասին: Մինչև 2011թ-ի նոյեմբերի 30-ը Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում Երևանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար:

Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:

Ակցիայի գործողության ողջ ընթացքում Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշուն» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info