Ավտովթար Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ-ում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում

shtap (1)Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ-ում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով «Աուդի» մակնիշի 33 UP 573 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Չ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: «Թումանյանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները ավտոճանապարհը մաքրել են քարաբեկորներից:

 
Դիտել են 265 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info