«Երկիր»

«Երկիր»-ը գրում է. – «Եգիպտական եւ թունիսյան հետհեղափոխական ներկայիս իրավիճակն ընդամենը մեկ բան է ապացուցում. ցանկացած մեխանիկական փոփոխություն արհեստական է եւ անարդյունավետ, որովհետեւ ընդամենը գումարելիների տեղափոխության էֆեկտ է ունենում։ Սա վերաբերում է հասարակական ցանկացած, այդ թվում` տնտեսա-օլիգարխիկ հարաբերություններին։ Հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանն առաջարկում է «արհեստական օլիգարխների արտագաղթ», կամ այլ խոսքով ասած` կազմակերպել տնտեսության մեջ «արաբական գարուն»։ Որքան էլ առաջարկությունը հասարակության լայն զանգվածների սրտով լինի, այն չի կարող արդյունքի հանգեցնել։ Ներկա մտածողության եւ, հատկապես, իշխանության վարած քաղաքականության համատեքստում դա ընդամենը հանգեցնելու է մեկը մեկից վտանգավոր երկու հետեւանքների. կա՛մ գնացողներին ընդամենը նորերն են փոխարինելու` գուցե շատ ավելի անկուշտ, գռեհիկ ու անկիրթ, սկսվելու է սեփականության վերաբաշխման մի նոր խելագար գործընթաց, կա՛մ էլ տեղի է ունենալու կապիտալի անվերահսկելի արտահոսք»։

 
Դիտել են 34 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info