Beeline-ն անցկացնում է սմարթֆոնների նախատոնական վաճառք խաղարկելով 3 ուղեգիր դեպի ԱՄԷ և 50 պլանշետ

2_1Beeline-ը հայտարարում է Beeline Smart Dual, Beeline Smart 2 և Beeline Smart Pro հեռախոսների նախատոնական վաճառք անցկացնելու մասին: Մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ սմարթֆոն ձեռք բերած և «Սմարթ+» սակագնային փաթեթին միացած բոլոր հաճախորդները կմասնակցեն Beeline-ի Ամանորյա խաղարկությանը, որտեղ հնարավորություն կստանան շահելու դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ երեք ուղեգրերից կամ 50 պլանշետներից մեկը:

Beeline Smart Dual և Beeline Smart 2 սմարթֆոնների արժեքը «Սմարթ+» սակագնային փաթեթին երեք ամիս բաժանորդագրությամբ 29900 դրամ է: Beeline Smart Pro սմարթֆոնի արժեքը նույն բաժանորդագրությամբ 44900 դրամ է:

«Սմարթ+» սակագնային փաթեթը ներառում է 3 ամիս անսահմանափակ շփում Beeline ցանցի ներսում, տրամադրում է ամսական 1 Գբ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման, 100 տեղական SMS-հաղորդագրություն և անսահմանափակ շփում WhatsApp հավելվածի միջոցով:

«Beeline բրենդային հեռախոսները կարող են լինել հիանալի Ամանորյա նվեր ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ նրանց հարազատների ու ընկերների համար: Բայց սա դեռ ամենը չէ: Գնորդների շրջանում մենք խաղարկում ենք 3 ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և 50 պլանշետ, որոնք Ամանորին էլ ավելի կուրախացնեն մեր բաժանորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ի ամանորյա խաղարկությանը կարող են մասնակցել ֆիզիկական անձ հանդիսացող այն բաժանորդները, ովքեր գնել են սմարթֆոն և խաղարկության պահին օգտվում են «Սմարթ+» սակագնային փաթեթից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ապառիկով 12 ամիս ժամկետով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` ուղարկելով անձնական հաղորդագրություն Beeline Armenia պաշտոնական էջին Facebook սոցիալական ցանցում, ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև www.beeline.am կայքում:

 
Դիտել են 343 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info