«Հայկական ժամանակ»-ը, հղում կատարելով իր իրազեկ աղբյուրներին, գրում է. – «Ազգային ժողովի փոխնախագահ է դառնալու Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Սույն որոշումը ՀՀԿ-ում արդեն հաստատված է, եւ փոխնախագահի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 5-ի հերթական քառօրյայում։ Նույն օրը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կդառնա ԱԺ նախագահ։ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրութունները լինելու են փակ, գաղտնի»։ Ըստ թերթի, սույն որոշումները կայացվել են անցած հինգշաբթի անցկացված ՀՀԿ-ի գործկոմի նիստի ժամանակ։