Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ex_4ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ քաղաքներում նկատվում է մառախուղ:

Ամասիայի տարածաշրջանում և Ջաջուռի լեռնանցքում առկա է բուք:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 
Դիտել են 75 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info