«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում` Սամվել Նիկոյանին, իսկ փոխնախագահի պաշտոնում` ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովին նշանակելու ծրագրերի մասին լուրերին, գրում է. – «Ժամանակին, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը խոսում էր Ազգային ժողովի դերի բարձրացման մասին, ինչի առիթով էլ ԱԺ նախագահ դարձավ Հովիկ Աբրահամյանը: Հիմա հարց է ծագում` այս նշանակումներից հետո ԱԺ դերը բարձրանալո՞ւ է, թե՞ իջնելու»։ «Չնայած` մյուս կողմից էլ վատ չէ, որ երիտասարդներին այդպիսի բարձր պաշտոն է վստահվում: Պարզապես պարոն Շարմազանովը պիտի փոխի որոշ սովորություններ եւ նոր բառեր սովորի: Թե չէ մեկ էլ տեսար` ասաց. – «Ինչպես իրավացիորեն նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ», – գրում է թերթը։