Մարզերում կբացվեն մարդու իրավունքների պաշտպանության 8 գրասենյակներ

2012թ. փետրվարին Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի եւ Տավուշի մարզերի քաղաքներում կբացվեն Մարդու իրավունքների պաշտպանության 8 գրասենյակներ:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր նշել է, որ պետբյուջեից այս ծրագրի իրականացման համար հատկացումներ չեն եղել, եւ գրասենյակները կբացվեն միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Անդրադառնալով իր մարզային այցելություններին` նա նշել է, որ մարդիկ հիմնականում տեղյակ չեն, թե ինչ հարցերով պետք է դիմել օմբուդսմենին եւ հավելել, որ դիմումներում գերակայում են սոցիալական վիճակի բարդության հետ կապված հարցերը:

“Մարզերում իմ հիմնական խնդիրն է տեղյակ պահել այս ինստիտուտի գոյության մասին, բացատրել` ինչի համար է այն ստեղծվել եւ փորձել լուծում կամ խորհրդատվություն տալ ճիշտ հարցերով մեզ դիմած քաղաքացիներին”,-ասել է Կարեն Անդրեասյանը:

 
Դիտել են 36 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info