Ավտովթար Երևանի Թամանցիների և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում

vtarՀունվարի 23-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, ներսում կան արգելափակված քաղաքացիներ, և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի 109 LS 62 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Զ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1993 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհին թափված վառելիքի լվացման աշխատանքներ:

 
Դիտել են 311 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info