Ավտովթար Երևանի Աթոյան փողոցում

shtap (2)Փետրվարի 16-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աթոյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի 11UL098 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Վ., ծնվ. 1989թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել թիվ 46 տան պարսպին, վրաերթի ենթարկել հետիոտն՝ 1968թ. ծնված Է. Հ.-ին, և շրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ավտոմեքենայի գազի բալոնի փականը փակվել է տեղի ուժերով:

 
Դիտել են 466 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info