Սերժ Սարգսյանը սուր է արձագանքում

ինչպես հաղորդում է 1in.am-ին կայքը,ԲՀԿ-ն այսօր արդեն սկսել է գրեթե բացահայտ հայտարարել, որ իշխանությունն իրենց կուսակցության անդամներին հետապնդում է: Կուսակցության անունից կամ նրա առաջնորդի անունից հայտարարություններ դեռ չկան, սակայն կուսակցության տարբեր անդամներ արդեն հայտարարում են, որ ի դեմս ԲՀԿ-ականների կամ ԲՀԿ-ին մերձ անձանց ձերբակալությունների, իրենք սկսում են որոշակի միտում տեսնել կուսակցության դեմ: Բայց նրանք, ի վերջո, ամեն ինչ թողնում են Դուբայից Ծառուկյանի վերադարձին: Իսկապես հետաքրքրական իրավիճակ է ստացվում:

Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ «քաղաքագիտական վերլուծություն» արեց ԲՀԿ-Կոնգրես հնարավոր գործակցության մասին, իսկ Սերժ Սարգսյանն սկսեց ձերբակալել ԲՀԿ-ականներին: Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն ոչինչ չի ասել, Կոնգրեսին «այո» չի ասել: Ընդամենը Տեր-Պետրոսյանը տվել է ԲՀԿ անունը, ու կարծես ցուցմունք տված լինի իշխանության համար՝ ԲՀԿ-ի դեմ, և Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ-ին պատժելուն: Չափից շատ սուր և ցավոտ արձագանք չէ՞ արդյոք իշխանական արձագանքը:

Մյուս կողմից` իսկ կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանին տեղեկություններ են հասել Կոնգրեսի հետ ԲՀԿ ինչ-որ պլանների առկայության մասին: Կամ` պարզապես Սերժ Սարգսյանն իր ծրագրերն է իրագործում ԲՀԿ դեմ, և դրանք ընդամենը համընկել են Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, բայց դրա հետ կապ չունեն, կամ այդ ելույթն ընդամենը յուղ է լցրել եղած կրակի վրա: Համենայնդեպս, մի փոքր տարօրինակ սուր ռեակցիա է տալիս Սերժ Սարգսյանը, եթե այդ ռեակցիան ԲՀԿ հանդեպ վերաբերում է Տեր-Պետրոսյանի «վերլուծության» թեմային:

Ըստ ամենայնի, այստեղ կա նաև այլ թեմա, որի մասին հանրությանը քիչ է հայտնի և որը միգուցե կապված է ոչ այնքան Կոնգրեսի, որքան, ասենք, Դուբայի հետ, քանի որ այնտեղ Ծառուկյանը մենակ չի եղել, այլ նրա ծննդյան տարեդարձին է հավաքվել Հայաստանի հեռացված պաշտոնյաների «բոմոնդը»: Ընդ որում` չի բացառվում, որ հենց նրանցից մեկն էլ կարող էր Սերժ Սարգսյանին արաբական «գիշերներից» պատմել հազար ու մի բան, ինչին էլ այդպես սուր արձագանքել է Սարգսյանը, ԲՀԿ-ին կուսակցության դեմ հետապնդումների առնչությամբ կասկածների տեղիք տալով:

 
Դիտել են 29 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info