Ավտովթար Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում

vost (2)Փետրվարի 23-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազի արտահոսքով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևանյան փողոցի թիվ 32-րդ տան բակում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ՈՒԱԶ» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ ծնված 1971 թ. Մ. Պ.) ավտոմեքենան բախվել է պատին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրշեջ-փրկարարները Մ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Իջևանի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 
Դիտել են 153 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info