Դեկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից Թումո կենտրոնում /Հալաբյան 16/ տեղի կունենա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmNet կոնֆերանսը:

Կոնֆերանսն անց է կացվում ArmNet 2011 միջոցառումների շրջանակում արդեն երկորդ անգամ և այս տարի կրում է “Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ” խորագիրը:

ArmNet կոնֆերանսի շրջանակներում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային մասնագետներ, ինչպիսիք են` Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Ֆրանս Տելեկոմի NexT ապրանքների գծով ռազմավարական մարքեթինգի ղեկավար Իգոր Դուպլիցկին և այլոք:

Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է, սակայն մուտք գործելու համար պետք է նախապես գրանցվել: Գրանցվել և կոնֆերակսի օրակարգին ծանոթանալ կարելի է http://www.armnetawards.am/ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

Կոնֆերանսի ամբողջ ընթացքում կգործի մամլո կենտրոն, որտեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի իրենց հարցերն ուղղել կոնֆերանսի մասնակիցներին:

Դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամը 20:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի համերգային դահլիճում /Կասկադ/ տեղի կունենա Armnet Awards 2011 պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կամփոփվեն վեբ կայքերի ArmNet համահայկական վեբ մրցույթի արդյունքները և կներկայացվեն հաղթողների անունները:

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետևյալ անվանակարգերում`
• Դիզայն և հարմարավետություն
• Նորարարություն
• Տեխնիկական կատարում
• Բովանդակություն
• Տարվա առաջընթաց
• Գլխավոր մրցանակ
• Ժողովրդական ընտրություն
• Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար

 
Դիտել են 69 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info