Ավտովթար Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ

4187Մարտի 19-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-Բենց E190» մակնիշի 73 TM 003 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1990 թ. ծնված Ա. Հ.-ը, 1993 թ. ծնված Մ. Ղ.-ը և 1993 թ. ծնված Ռ. Ղ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Ռ. Ղ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ա. Հ.-ի և Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 
Դիտել են 154 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info