Այսօր մեկնարկում է Start-Up Weekend Yerevan նախագիծը

Դեկտեմբերի 2-ին ժամը 21:30-ից Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում /Հալաբյան 16/ կմեկնարկի Start-Up Weekend Yerevan նորարար նախագծերի մրցույթը:

Այս տարի առաջին անգամ Հայաստանում ArmNet 2011-ի շրջանակներում տեղի կունենա նաև “Start-Up Weekend Yerevan” նորարար նախագծերի մրցույթը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել Ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք շուրջ 3 օր աշխատելու են` ներկայացնելու և թեսթավորելու իրենց նորարար նախագծերն ու մտահղացումները Ինտերնետի ոլորտում:

Start-Up Weekend-ին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 50 երիտասարդներ, որոնք կբաժանվեն խմբերի: Խմբերից յուրաքանչյուրը կաշխատի մեկ գաղափարի իրականացման վրա:

Որպես “Start-Up Weekend Yerevan » նախագծի ժյուրի` Հայաստան են ժամանել ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային ականավոր մասնագետներ, ինչպիսիք են` Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը(Ռուսաստան), Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը (ԱՄՆ), high-tech start-up ոլորտի խորհրդատու և փորձագետ Յարոսլավ Բիալեկը (Լեհաստան), Հայաստանից` Անդրեյ Վանյանը (Sitemax), Վահե Տոռոզյանը (TX Systems) և այլոք:

Նախաձեռնության նպատակն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման խթանումը Հայաստանում: Կազմակերպիչները հույս ունեն, որ «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի շնորհիվ Հայաստանի նորարարական ընկերությունների շարքին կմիանան նորաստեղծ ընկերություններ, ինչը գործուն ներդրում կլինի նորարարական տնտեսության կայացման և զարգացման գործում:

« Start-Up Weekend Yerevan » մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 4-ին:

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info